Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:03

Հայտնի է, թե որ համայնքներում են իշխող ուժի թեկնածուները հաղթել

Հայտնի է, թե որ համայնքներում են իշխող ուժի թեկնածուները հաղթել


Հայաստանի մի շարք համայքներում սեպտեմբերի 25-ին կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝  ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։

Մի շարք համայնքներում, ըստ նախնական, հաշվարկների հաղթել են իշխող ՔՊ-ի թեկնածուները։

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը` 7 990 ձայնով:

Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի նախնական տվյալներով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 3 281 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 388։

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 1593 ձայն։

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 51 տոկոս ընտրողների քվե։ Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է ընտողների 49,5 տոկոսը։

Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1254 ձայն կամ քվեների 56.74%-ը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 619 քվե կամ ձայների 27.98%-ը։

Կոտայքի մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն հաղթել է՝ հավաքելով 2708 ձայն։ «Համախմբում» դաշինքն այստեղ ստացել է 2098 ձայն։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ևս հաղթում է ՔՊ-ն։ Իշխող ուժի օգտին այս համայնքում քվեարկել է 2299 մարդ։

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում առաջադրված միակ ուժի՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է 2084 ընտրող։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+