Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:47

Անկախ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնին՝ ինձ համար մեծ պատիվ է լինել Երևանի փոխքաղաքապետ. Ավինյան

Անկախ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնին՝ ինձ համար մեծ պատիվ է լինել Երևանի փոխքաղաքապետ. Ավինյան

Անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների մասին քննարկումներից ինձ համար մեծ պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստի իր ելույթում ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանն իր ելույթում անդրադարձավ մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրներին՝ խաղահրապարակների բացակայություն, հաշմանդամների տեղաշարժի անհարմարություն, տրանսպորտային խնդիր՝ նշելով, որ դեռևս 2018 թվականից Երևանի քաղաքապետարանը ջանքեր է ներդրել, շատ խնդիրներ արդեն լուծվել են։

Ըստ թեկնածուի՝ Երևանը պետք է լինի քաղաք՝ մարդկանց համար: Դրան հասնելու համար հանրային շահի գերակայություն պետք է տիրի անհատական շահի նկատմամբ։

«Չի կարող մեկի անհատական շահը՝ իր շենքի բակում ավտոտնակի կառուցումը, ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը բարեկարգ խաղահրապարակում։ Չի կարող մեկի շինարարությունն ավելի կարևոր լինել, քան մեր քաղաքի ճարտարապետական տեսքը։ Մեր կողմից առաջարկվող լուծումները պետք է հիմնված լինեն հանրային և ոչ անհատական շահի սպասարկման վրա։ Քաղաքի հաշվին ընկերներին, բարեկամներին և ծանոթներին լավություններ անել պետք չէ»,- ասաց թեկնածուն։ 

Մարդկանց համար քաղաք կառուցել նշանակում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Անկախ նրանից՝ թե որտեղ ենք մենք ապրում՝ Շենգավիթում, Կենտրոնում, Նուբարաշենում, թե Մասիվում, կարծում է Ավինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+