Ռուսական «У Моста» թատրոնը հոկտեմբերի 18-ին և 19-ին կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում: Եվրոպական շատ երկրներում հայտնի «У Моста» թատրոնը կներկայացնի իր բեմադրությունները՝ Վիլիամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա:
Հանդիսատեը կկարողանա դիտել «Մակբեթ» ողբերգությունը և «12-րդ գիշեր» կատակերգությունը: Թատրոնը անցած տարվանից է Հայաստանում ներկայացումներ բեմադրում։
Այս տարի «Մակբեթ» ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:30-ին, թատրոնի բեմում: «12-րդ գիշեր» ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին: Տոմսերը կարելի է ձեռք բերել «У Моста» թատրոնի կայքից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







