Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:03

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II — ը մահացել է։ Այս մասին հաղորդում է  ТАСС-ը։

Նշվում է, որ թագուհին 96 տարեկան էր։ Նա մահացել է Շոտլանդիայի Բալմորալ դղյակում, հայտնում են Բուքինգհեմյան պալատից։

Այս տարի երկիրը նշել է նրա թագավորության 70 — ամյակը. դա Մեծ Բրիտանիայի բոլոր թագավորների և թագուհիների գահակալության ամենաերկար ժամկետն է: Եղիսաբեթ Երկրորդը  աշխարհի ամենատարեց և երկար կառավարող միապետն էր։

Եղիսաբեթ II — ը երկրի պատմության մեջ թագավորների և թագուհիների շրջանում ամենից երկար է մնացել պետության ղեկավարի պաշտոնում (2015-ին նա առաջ է անցել Վիկտորյա թագուհուց), մահվան պահին եղել է նաև աշխարհի ամենատարեց և երկար կառավարող միապետը: Ողջ պատմության ընթացքում պետությունը ավելի երկար է կառավարել միայն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը (ավելի քան 72 տարի):

Եղիսաբեթ II-ի կառավարումը բնութագրվում է նաև Բրիտանական կայսրության փլուզմամբ և այն Ազգերի Համագործակցության վերածելով. նախկին գաղութներն ու տարածքները անկախություն են ստացել: Եղիսաբեթ երկրորդը եղել է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև մի քանի այլ պետությունների թագուհի, ներառյալ՝ Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան: Թագուհու անձնական ժողովրդականությունը առանցքային գործոն է համարվել վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում միապետության պահպանմանն աջակցելու համար, նշել է Financial Times-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+