Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:10

«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Հայաստանում ընթանում է ամենամեծ երիտասարդական ստարտափ մրցույթը՝ Buissup Global Forum-ը

«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Հայաստանում ընթանում է ամենամեծ երիտասարդական ստարտափ մրցույթը՝ Buissup Global Forum-ը

Նորարարական ու տեխնո գաղափարներ, դրանք իրականացնելու մեծ ցանկություն, և աշխարհն ավելի լավը դարձնելու պատրաստակամություն: Դիլիջանում մեկնարկել է երկրի գլխավոր բիզնես համաժողովը՝ Buissup global forum-ը, որը սեպտեմբերի 5-11-ը մեկ հարկի տակ կհամախմբի 50 նախագծի 200 հեղինակներին:

© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today
© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today

Մեկշաբաթյա Ֆորումի ընթացքում հետաքրքիր գաղափարներ ունեցող թիմերն ամբողջությամբ կմշակեն ու ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը: Ստարտափների ընտրության ժամանակ կազմակերպիչները հաշվի են առել ծրագրի նորարարությունն ու հայկական ծագումը։

© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today
© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today

Հայ գործարարների ասոցացիայի տնօրեն Գոհար Ղումաշյանի խոսքով` այս տարի նույնպես ունեն ծրագրեր բժշկության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և այլ ոլորտներից:

© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today
© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today

«Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագիրը լինի ինովացիոն, իսկ ծագումնաբանությունը լինի հայկական, այսինքն՝ ծրագիրը ստեղծվի Հայաստանում, որպեսզի նպաստի տնտեսության զարգացմանը և հետագայում, ինչպես այսօր մեզ անցյալ տարվա հաղթողները հավաստեցին, մեր օգնությամբ դրանք կդառնան միջազգային և Հայաստանի պատիվը բարձր կպահեն միջազգային գործարարության ոլորտում»,- նշում է Ղումաշյանը։

© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today
© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today

Հմուտ մենթորներն այս օրերին հղկում ու կատարելագործում են ներկայացված նախագծերը, հեղինակներին փոխանցում բիզնես գիտելիքներ տարբեր ոլորտներում՝ մարկետինգ, ֆինանսներ, ծրագրի մոդելավորում և իհարկե փիչինգի ժամանակ նախագիծը նեդրողին գրագետ և ճիշտ ներկայացնելու հմտություն:

© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today
© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today

Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանն ասում է՝ նախագիծը՝ նախագիծ, բայց այն ներկայացնելու հմտությունը ևս կարևոր է:

«Թիմը պետք է պատրաստվի ներդրողի հետ համատեղ աշխատանքի, և մասնակիցներն ունեն այդ հնարավորությունը: Buissup-ը հարթակ է ներդրողի հետ համատեղ աշխատանքի»,- ասում է նա:

Յոթ օր անց պարզ կդառնա, թե քանի ստարտափ այս տարի կստանա ներդրումներ և կշարունակի իր աշխատանքն ավելի լայն թափով:

© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today
© Լուսանկարը՝ Սերգեյ Չումիկով / Armenia Today

Անցյալ տարի ֆորումն ունեցել է ինը հաղթող, պորտֆելը՝ մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս տարի որևէ սահմանափակում չկա. բոլոր այն գաղափարները, որոնք ունեն պոտենցիալ, կլինեն հաղթող ու ներդրումներ կստանան Հայ գործարարների ասոցիացիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից: Այդ նախագծերը կներկայացվեն սեպտեմբերի 20-ին՝ Ամենամյա գործարար երկրորդ համաժողովին:

Ինչպես կարծում է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը, Ֆորումի հիմնական խնդիրն ապագա գործարարների համար երկխոսության հարթակի ստեղծումն ու մոտիվացիան է:

«Նպաստելով գործարարության զարգացմանը՝ մենք ներդրում ենք կատարում մեր ապագայի մեջ, իսկ ապագան սկսվում է հենց այսօր»,- շեշտում է նա։ Իգնատյանը հույս է հայտնում, որ  միջոցառման մասնակիցները կկարողանան առանձնանալ իրենց նախագծերով ոչ միայն Հայաստանում, այլև այսօրվա իրողություններում զբաղեցնել իրենց տեղը միջազգային ասպարեզում։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Buissup-ի շրջանակներում հուլիսի 9-10-ը կայացել է հայ գործարարների համար նախատեսված Buissup Hackathon մրցույթի առաջին փուլը, որի եզրափակիչ անցած նախագծերը մասնակցում են Buissup Global Forum-ին, որն անցկացում է Դիլիջան քաղաքում։ Ֆորումի հաղթողների անունները կհայտարարվեն «Հայկական բիզնես ֆորում-2022» տարեկան գործարար համաժողովում` սեպտեմբերի 20-ին:

2021 թվականին ֆորումը համախմբել է շուրջ 500 մասնակցի Հայաստանից և այլ երկրներից։ Ինչպես Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր Ղումաշյանը, Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցության հուշագրեր է ստորագրել ֆորումի անցած տարվա հաղթողների հետ, և գրեթե բոլոր նախագծերը առաջին փուլում ստացել են ֆինանսավորում, որից հետո անցել են իրենց գաղափարների իրականացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+