Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:33

Իրանում մահապատժի են դատապարտվել ԼԳԲՏ երկու ակտիվիստներ

Իրանում մահապատժի են դատապարտվել ԼԳԲՏ երկու ակտիվիստներ

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի դատարանը երկու ԼԳԲՏ ակտիվիստների՝ 31-ամյա Զառա Սեդիգի Համեդանիին և 24-ամյա Էլհամ Չուբդարին մահապատժի է դատապարտել՝ «երկրի վրա անառակություն տարածելու», «քրիստոնեություն տարածելու» և «Իսլամական Հանրապետությանը հակադրվող լրատվամիջոցների հետ շփումների» համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Իրավապաշտպանների խոսքով՝ Իրանի պատմության մեջ առաջին մահապատժի դատավճիռները, որոնք կայացվել են կանանց սեռական կողմնորոշման պատճառով, հայտարարվել են Ումրիա քաղաքում։ Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ 52-ամյա Սոհեյլա Աշրաֆին, բանտում սպասում է դատավճռի կայացմանը։ 

Համեդանին ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի վերջին՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ, որտեղ նա փորձել էր ապօրինի մուտք գործել։ Ձերբակալությունից հետո նա մոտ երկու ամիս պահվել է մեկուսարանում։ Կինը զրկվել է փաստաբանի իրավունքից, նաև ենթարկվել է բանավոր վիրավորանքի ու սպառնալիքների։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մատնանշում է, որ դեպքը կապված է ոչ միայն կնոջ կողմնորոշման, այլև սոցիալական ցանցերում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության նրա հայտարարությունների հետ։ Նշվում է նաև, որ Համեդանին նախկինում նկարահանվել է BBC-ի վավերագրական ֆիլմում՝ խոսելով իր հայրենի Իրաքյան Քրդստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման մասին:

BBC-ի փոխանցմամբ՝ Իրանում մահապատիժների թիվը վերջին ժամանակներում կտրուկ աճել է։ Հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում այնտեղ կայացվել է 32 մահապատիժ, որոնց թվում եղել է երեք կին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+