Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:09

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հունվարից հունիս կազմել է մոտ 307 մլն դոլար

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հունվարից հունիս կազմել է մոտ 307 մլն դոլար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Գերատեսչությունից հայտնում են, որ Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցող իրանական ընկերությունները ցանկություն են հայտնել հայկական ընկերությունների հետ համագործակցել հատկապես շինանյութի, կոշիկի արտադրության, գորգագործության, սննդի (մասնավորապես՝ կաթնամթերքի) արդյունաբերության և այլ ոլորտներում։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։

«Հայ-իրանական հարաբերությունները ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա և հեռանկարում կողմերը կարող են ապահովել մի շարք համատեղ նախաձեռնությունների և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը», — նշել է Արմեն Արզումանյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցությանը վերաբերող մի շարք վիճակագրական տվյալներ։ Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2022թ․ հունիսի 30-ի դրությամբ գրանցվել է իրանական կապիտալի մասնակցությամբ 6565 ձեռնարկություն։

Արմեն Արզումանյանը նաև փաստել է, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 307 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,3%–ով։

«Մենք ակնկալում ենք, որ 2022 թ․ երկրորդ կիսամյակում կունենանք Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելի ինտենսիվ աճ և փորձում ենք ստեղծել բոլոր նախադրյալները այդ նպատակին հասնելու համար», — նշել է նախարարի տեղակալը։

Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամն իր խոսքում նշել է, որ պատվիրակության այցի կարևորագույն նպատակն է որպես Հայաստանին սահմանակից նահանգ զարգացնել Արևելյան Ատրպատականի հարաբերությունները հայկական կողմի հետ և մեծացնել արտահանման ծավալները Հայաստանի հետ՝ նպաստելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը։

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում երկու կողմերի գործարարները կգտնեն գործակցության նոր ուղիներ, գործնական պայմանավորվածություններ ձեռք կբերեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+