Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:28

Ձեռներեցության աշխարհի գավաթում Հայաստանը կներկայացնի Bissup GlobalForum 2021-ի հաղթողը

Ձեռներեցության աշխարհի գավաթում Հայաստանը կներկայացնի Bissup GlobalForum 2021-ի հաղթողը

«Ձեռներեցության աշխարհի գավաթ» (EWC) միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն 2 ստարտափ` որոնցից մեկը՝ Buissup Global Forum 2021-ի հաղթող Text`nPayme ծրագիրն է։
Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 110 ստարտափ, որոնցից հաղթող են ճանաչվել 2-ը, այդ թվում՝ Text`nPayme-ն:

Text`nPayme-ն ստեղծել է ստեղնաշար, որը հնարավորություն է տալիս տեքստային և ձայնային հրահանգներ ճանաչելով կատարել բանկային փոխանցումներ՝ ցանկացած մեսենջերից:

Փոխանցում անելը հեշտ է՝ պետք է ուղղակի գրել «ուղարկել» բառը, ընտրել՝ ում, հաստատել նույնականացմամբ, և պատրաստ է՝ գումարը փոխանցված է: Գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հավելվածը մեսենջերներից որևէ մեկի հետ ինտեգրման կարիք չունի: Ամեն ինչ հեշտ է, ինչպես և փոխանցումը՝ պետք է ուղղակի ներբեռնել ստեղնաշարը:

This image has an empty alt attribute; its file name is 1-8.jpg

Հայ գործարարների ասոցիացիայի և ներդրողի հետ 1 տարվա համագործակցության շրջանակներում թարմացվել է ծրագրի ինտերֆեյսը՝ դարձնելով ծրագիրն ավելի պարզ և ըմբռնելի, ստեղնաշարն ադապտացվել է IOS հարթակի համար, ինչպես նաև ավելացվել է Chrome դիտարկիչում որպես ընդլայնում, որը մարդկանց թույլ է տալիս օգտագործել այն նաև համակարգչով։ Հավելվածն օգտատերերի համար հասանելի կլինի մինչև տարվա վերջ։ Նախագրանցվելու և ծրագրի մեկնարկի մասին առաջինը տեղեկանալու համար։

Հիշեցնենք, որ Buissup Global Forum-ը Հայ գործարարների ասոցիացիայի երիտասարդական գործարարությունը խթանող նախագիծն է։ Ծրագիրն 7-օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց է, որի արդյունքում լավագույն ստարտափերը ստանում են ներդրումներ։ Այս տարի Buissup Global Forum-ը տեղի կունենա սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում։

Կարդացեք Armenia Today-ի՝ ավելի վաղ ստարտափի մասին պատմող հրապարակումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+