Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:07

«Հերթական քայլն է վերացնելու բանակը»․ «Դիմադրության» շարժումը հայտարարություն է տարածել

«Հերթական քայլն է վերացնելու բանակը»․ «Դիմադրության» շարժումը հայտարարություն է տարածել

«Դիմադրության» շարժումը հայտարարություն է տարածել․

««Դիմադրություն» շարժման Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովն այսօր հրավիրել է ընդլայնված նիստ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պաշտպանական եւ իրավապահ համակարգերի նախկին բարձրաստիճան ծառայողներ, ռազմական փորձագետներ։

Նիստում քննարկվել է ՀՀ ՊՆ կողմից շրջանառության մեջ դրված եւ հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Միաժամանակ արձանագրվել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթն անթույլատրելի է եւ մերժելի։

Քննարկման մասնակիցները հաստատել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում նման չհամադրված գործողությունները եւս մեկ անգամ փաստում են, որ 2018 թվականից սկսյալ, իշխանության գալով, այս քաղաքական ուժը հետեւողականորեն նպատակ ունի կազմալուծել ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերը, փոշիացնել Արցախյան ազատամարտով, զոհողություններով միս ու արյուն ստացած Բանակը։

44-օրյա պատերազմից հետո շարունակվում է Արցախի պաշտպանության համակարգի ապառազմականացումը, որից զերծ չեն մնում նաեւ ՀՀ Զինված ուժերը։ Այս ամենն արվում է, թշնամի երկրի ղեկավարի կողմից Հայոց բանակի թուլացման, զարգացման հնարավորությունների բացառման՝ պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին։

Իշխանության ներկայացրած այս նախաձեռնությունը հերթական քայլն է վերացնելու ՀՀ Զինված ուժերը։

Քննակմանն արձանագրվել է, որ այս նախագիծը հակասահմանադրական տարրեր է պարունակում եւ ոչ թե ամրապնդելու է պաշտպանական համակարգը, այլ առավել խորացնելու է ներհասարակական անհանդուրժողականությունը՝ ծառայությունը դարձնելով ոչ թե պատվաբեր ու պարտադիր քայլ, այլ ձեւավորելու է չակերտավոր առանձնաշնորհյալների մի խումբ, որոնք իրենց սահմանադրական պարտքը կատարելուց ազատվելու են 24 միլիոն դրամանոց փրկագնով։

Քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել այս հարցի արծարծումը տարբեր հարթակներում, իսկ վերջնական ու միասնական դիրքորոշում ձեւավորելու համար առաջիկա օրերին Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվելու է լայն շրջանակների ընդգրկմամբ հանրային քննարկում, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Ի դեպ, քննակմանն անհանգստություն է հայտնվել նաեւ ՀՀ ՄԻՊ կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականության վերաբերյալ դիմումը՝ այն գնահատելով իբրեւ անվտանգային համակարգերի փլուզման իշխանական քաղաքականության մաս»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+