Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:
Մարզերում այսօր և օգոստոսի 23-ին՝ կեսօրից հետո, առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:
Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ:
Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ին, 27-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Հաղորդագրության մեջ ասված է, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







