3-րդ զոհի անձը պարզվել է՝ 1960թ․ ծնված Ջեմմա Նազարյան։ Այդ մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։
Ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա»,- նշված է գրառման մեջ։
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ այս պահին անհետ կորած է համարվում 17 քաղաքացի։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս պահին 61 տուժածի և 3 զոհի մասին է հայտնի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։