Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:59

Ադամ Շիֆն ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել օգտագործել բոլոր լծակները Արցախում լարվածությունը թուլացնելու համար

Ադամ Շիֆն ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել օգտագործել բոլոր լծակները Արցախում լարվածությունը թուլացնելու համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ։ Կոնգրեսականի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Շիֆը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով կան զոհեր։

«Սա հազիվ թե առաջին անգամն է, երբ Ադրբեջանը չհրահրված հարձակվում է գործում հայկական ուժերի վրա, և եթե ԱՄՆ-ն անհապաղ միջոցներ չձեռնարկի Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա վերջինը չի լինի»,- ընդգծել է նա

Շիֆը Պետքարտուղարությանը հորդորել է օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ լարվածությունը նվազեցնելու և «հայկական ինքնիշխանությանը և Արցախի տարածքային ամբողջականությանն Ամերիկայի անսասան աջակցությունը ցույց տալու համար»։

Նա նշել է, որ բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախում մարդասիրական և տնտեսական օգնության համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող պաշտպանական օգնությունը և վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբին ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացը վերակենդանացնելու համար։

«Այս գործողություններից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար։ Սա ազդանշան է, որ Ամերիկան ​​կարող է և պաշտպանելու է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Ես միշտ լինելու Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- եզրափակել է Շիֆը։

Armenia Today-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակը։

Նշենք,  որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։  Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել  19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+