Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:14

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ-ում առկա իրավիճակը

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է  ԼՂ-ում առկա իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը։ Մասնակիցները մտքեր են փոխանակել Ռուսաստանի ղեկավարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք հանդիպմանն ընդառաջ։ 

«Պուտինն օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ռուս-թուրքական բանակցությունների համատեքստում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը, ընդգծվել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը։ Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Armenia Today-ն ավելի վաղ հայտնել է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը։ Նա նշել էր, որ շփման գծի ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից։

Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի 5-ին Սոչիում։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+