Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:49

Կրեմլը կոչ է անում իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները

Կրեմլը կոչ է անում իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև սերտ շփումները կօգնեն պարզաբանել Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության և գործունեության հետ կապված առկա խնդիրները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե ​​կան հարցեր, ապա, իհարկե, պետք է պատասխանել։ Բայց, միևնույն ժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, կօգնեն հստակեցնել այն հարցերը, որոնք կան»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սրացումներով։ Նրա խոսքով՝ Կրեմլը կոչ է անում կողմերին զսպվածություն դրսևորել և իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի բացառել, որ Պուտինն ու Էրդողանը Սոչիում մտքեր կփոխանակեն նաև ստեղծված իրավիճակի շուրջ։

Armenia Today-ն ավելի վաղ հայտնել է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը։ Նա նշել էր, որ շփման գծի ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից։

Հիշեցնենք նաև, որ Արցախի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում տեղակայված մարտական հենակետերը, որի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը և նռնականետերի ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծել են Պաշտպանության բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, վիրավորվել՝ 19-ը: Նախօրեին՝ օգոստոսի 3-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք էր հայտարարել Արցախում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+