Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 01:33

Ուժեղացված ծառայություն Երևանում. ինչ է արձանագրել ոստիկանությունը

Ուժեղացված ծառայություն Երևանում. ինչ է արձանագրել ոստիկանությունը

Օգոստոսի 2-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մեկնարկից առաջ անձնակազմին հրահանգավորել են ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանն ու պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում պարեկներն արձանագրել են ճանապարհային երթևեկության կանոնների 344 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 34 անձ։ 65 տրանսպորտային միջոց շահագործվել է տեխնիկական զննություն չանցած, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի վրա տեղադրված էր գերձայնային ազդանշան։

Պարեկներն ուշադրություն են դարձրել նաև վարելիս ծխելու դեպքերին և հայտնաբերել են նման 30 վարորդի։ 5 անձ էլ տուգանվել է փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքով ձերբակալել ու Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ են տարել յոթ անձի։ Նմանօրինակ ծառայությունները պարբերական են։

Նկատենք, որ վերջին օրերին ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ուժեղացված ծառայություններ է անցկացրել։

Օգոստոսի 1-ին Երևան քաղաքի տարբեր հատվածներում կրկին ռեյդեր էին։ Ինչպես հայտնել է Armenia Today-ի թղթակիցը, տեղական ժամանակով ժամը 19:15-ի սահմաններում՝ մասնավորապես Խանջյան փողոցում, ոստիկանության ծառայողներն ուժեղացված հսկողություն են իրականացրել։

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենաները, բացել բեռնախցիկները և ստուգումներ իրականացրել։ Armenia Today-ը Ոստիկանությունից ճշտել էր ստուգումների նպատակը։ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ստուգումները պայմանավորված չեն որևէ կոնկրետ դեպքով, և ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+