Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:17

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ բանակցություններ կան․ Աղաջանյան

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ բանակցություններ կան․ Աղաջանյան

Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ շեշտելով, որ ժամկետների մասին տեղեկություններ չի կարող հայտնել։

Նա շեշտեց, որ վերջին շրջանում առհասարակ դիվանագիտական հատվածում հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը՝ նա հիշեցրեց ձեռք բերված երկու պայմանավորվածությունների մասին․ «Այս երկու պայմանավորվածությունների շրջանակում, բնականաբար, որոշակի նախնական աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են անցնում, ինչը դրական է»։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հհուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի ևԱդրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սարատ Միրզոյանի եւ Ջայհուն Բայրամովի հանդիպումը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն էին անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Երևանի ևԱնկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս հարաբերությունների հիմքում Թուրքիայի համար կարմիր գիծն Ադրբեջան է, և Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացը հնարավոր կլինի նշված հարցի կարգավորումից հետո:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ 2022-ի մայիսին, Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը: Այն Ալիևի և Փաշինյանի երրորդ դեմ առ դեմ հանդիպումն էր Բրյուսելում։ Նրանք հանդիպումներ են ունեցել նաև 2021 թվականի դեկտեմբերին և այս տարվա ապրիլին։
Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+