Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:07

3 մլրդ 107 մլն դրամի պայմանագիր «Տոյոտա Երևան»-ի հետ. Պարեկային ոստիկանության ընդլայնումը կանգ չի առնի

3 մլրդ 107 մլն դրամի պայմանագիր «Տոյոտա Երևան»-ի հետ. Պարեկային ոստիկանության ընդլայնումը կանգ չի առնի

Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023-ի հունվարից նոր պարեկային ծառայության գործարկման համար անհրաժեշտ պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցներով ապահովման համար պետությունը 3 մլրդ 107 մլն դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ:

Ինչպես կառավարության հուլիսի 21-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պայմանագիր է կնքվում մեկ անձից սկզբունքով, քանի որ ավտոմեքենաների շուկայում խնդիր կա, որի լուծմանը հնարավոր չէ սպասել: Այսպիսի դիրքորոշում ունի կառավարությունը, քանի որ Պարեկային ոստիկանության ներդրման ընդլայնումը կարևոր գործընթաց է և կանգ առնել չի կարող:

«Երբ Շիրակի և Լոռու մարզերում տեղի ունեցավ գործընթացը, տեղյակ եք, որ մեծաքանակ ավտոմեքենաների գնումներ տեղի ունեցան»,- հիշեցրեց Փաշինյանը՝ հավելելով, որ այն ժամանակ էլ կային քննադատություններ, թե, օրինակ, ինչու է պարեկային մեքենաներում 6 «դինամիկ» տեղադրված: Սակայն քննարկումների արդյունքում պարզ դարձավ, թե ինչու:

Նա նշեց, որ պարեկային մեքենաների մակնիշները ու գույները տարբեր են տարբեր մարզերում՝ կախված գնման հնարավորություններից, սակայն նույն դիզայնի մեքենաների համար անհրաժեշտ է սպասել մինչև կարգավորվի ավտոմեքենաների շուկայում դեֆիցիտը:

Ի դեպ՝ Փաշինյանը նաև նշեց, որ բոլոր մեքենաներն ամենագնացներ են:

«Մտքեր կան այս խմբաքանակից ավելի շուտ բերել ու տրամադրել Շիրակի ու Լոռու մարզերին, իսկ փոխարենը այնտեղի «Սեդան»-ները վերցնել, որպեսզի քիչ քանակությամբ, սակայն մայրուղիների վրա հերթապահության համար «Սեդան»-ներ ունենանք»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ Հայաստանում Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում պարեկային ծառայության ներդրման նպատակով ձեռք կբերվի 175 ամենագնաց ավտոմեքենա:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+