Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:13

Զոհվածների ընտանիքում այս տարի 20 երեխա է ծնվել

Զոհվածների ընտանիքում այս տարի 20 երեխա է ծնվել

Արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքներով 6 ամսվա ընթացքում ծնվել է 44 երեխա։ Այս մասին «Անպտղության հաղթահարում. Պատերազմում զավակ կորցրած մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքները» թեմայով ասուլիսի ժամանակ տեղեկացեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Նա հավելեց, որ միայն վեց ամսվա ընթացքում գրանցվել է 104 նոր հղիություն։

Նունե Փաշայանի փոխանցմամբ՝ տարեցտարի ծրագրի արդյունքները բարելավում են` եթե նախորդ տարի սպասարկել են 917 շահառուի, ապա այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ 577 շահառուի են սպասարկել։

«Եթե զույգը դառնում է շահառու, ապա բոլոր ծախսերը պետպատվերի հաշվին են արվում։ Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողները կամ նրանց հավասարեցված անձինք և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների ծնողները»,- ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նունե Փաշայանի ներկայացմամբ՝ ավելանում են նաև որդեկորույս մայրերի դիմելիությունն արտամարմնային բեղմնավորման ծրագրին։ Զոհվածների ընտանիքում այս տարի 20 երեխա է ծնվել, միայն տարվա առաջին կիսամյակում էլ գրանցվել է 31 նոր հղիություն։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ կառավարությունն ընդլայնելու է այն անձանց ցանկը, ովքեր կցանկանան դառնալ արտամարմնային բեղմնավորման ծրագրի շահառուներ։ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները նույնպես կկարողանան մասնակցել անպտղության բուժման և արտամարմնային բեղմնավորման պետական ​​ծրագրին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+