Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:16

Մարդիկ արդեն մահանում են իրենց քաղաքական հայացքների համար․ Թադևոս Ավետիսյան

Մարդիկ արդեն մահանում են իրենց քաղաքական հայացքների համար․ Թադևոս Ավետիսյան

Այսօր Հայաստանում մարդիկ մահանում են իրենց քաղաքական հայացքների համար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարության գործունեության հետևանքով ՀՀ-ն ոչ միայն կորցնում է իր ինքնիշխանությունը, իր տարածքներն, այլ նաև զոհվում են քաղաքացիները։

«Մարդիկ նաև մահանում են իրենց քաղաքական հայացքների համար, բռնաճնշումների են ենթարկվում, ապօրինի ձերբակալվում են։ Իշխանությունն իր արյունոտ ձեռքերը պետք է հեռու քաշի այս երկրից, ՀՀ քաղաքացիներից»,- նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ շարունակելու են իրենց պայքարը, քանի որ հայը պետք է ապրի իր բնօրրանում։

Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժման անդամներն ի պաշտպանություն քաղբանտարկալների իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցչության մոտ՝ պահանջելով երկակի ստանդարտներ չկիրառել և աչք չփակել քաղաքական հայացքների համար իշխանության կողմից կիրառվող բռնաճշումների վրա։

Այնուհետև, ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի հիշատակ հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը:

Դատարան ժամանած շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել Գրիգորյանի կյանքը:

Հավելենք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Կալանքի տակ էր մայիսի 18-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+