Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 01:12

Արարատի մարզում արագիլները դարձյալ սևացել են

Արարատի մարզում արագիլները դարձյալ սևացել են

Արագիլների դեպքում նախորդ տարվա աղետը կրկնվում է․ Արարատի մարզում արագիլներն այս տարի ևս աղտոտվել են։

Արդեն չորրորդ տարին է՝ Արարատյան դաշտի սպիտակափետուր թռչուններն ամռան այս ամիսներին աղտոտվում են և սև գույն ստանում։

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրի բնակիչներն Armenia Today-ին ահազանգել են, որ իրենց տների մոտ բույս դրած արագիլներն այս տարի ևս սևացել են, պատճառը գյուղացիներին հայտնի չէ։

«Մեր բակի սյան վրա արագիլը բույն է դրել և մի քանի օր է՝ սևացած վիճակում է։ Հարևանների բակերում ևս արագիլներ կան, որոնք բոլորն էլ կեղտոտվել են։ Խնդիրը լուծում չի ստանում և չգիտենք, թե ինչու ամռան այս օրերին յուրաքանչյուր տարի արագիլները սևանում են»,- ներկայացրել է բնակչուհիներից Սիրանուշ Թոխյանը։

Հիշեցնենք, որ արագիլներին Արարատի մարզի Հովտաշեն համայնքի բնակիչներն առաջին անգամ ոտքից գլուխ սև մածուկով պատված են տեսել դեռ 2019 թվականին, որից հետո ամեն տարի արագիլների պատմությունը կրկնվում է։

Որոշ ենթադրությունների համաձայն` արագիլներն աղտոտվել էին Հրազդան գետը լցված արտադրական թափոններից։ Հարցի վերջնական պատասխանի համար գետի ջրից ու կենդանիների փետուրներից լաբորատոր փորձաքննություն է իրականացվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ Արարատի մարզի արագիլների աղտոտման հավանական աղբյուրը Հրազդան գետի աղտոտված հատվածն է: Իսկ գետն աղտոտել էին մարզի ձկնաբուծարանները:

Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում`կամրջի տակ, աղբի իսկական պահեստ էր հայտնաբերվել։

Պատկան մարմիները պարզել էին, որ Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական խնդիրը եղել է այն, որ բնադրավայրերին մոտ գտնվող և գործող ձկնաբուծարաններից մեկը խոշոր ծավալներով աղբ է բաց թողել։

Արագիլների աղտոտման հետ կապված անգամ քրեական գործ էր հարուցվել, բայց հետո՝ կարճվել։ Այդպես էլ խնդիրը չէր բացահայտվել։

Նախորդ տարի Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտարարել է, որ ավարտել է Արարատի մարզում արագիլների հաշվառման գործընթացը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված են։

Ի դեպ, տեղեկացնենք, որ մեր երկրում բնադրվող 600-800 զույգ արագիլ կա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+