Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:26

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայանպաստ փոփոխություն է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայանպաստ փոփոխություն է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ANCA)՝ կոնգրեսականներ Թոնի Կարդենասից և Բրեդ Շերմանից աջակցություն ստացած փոփոխությունների այն փաթեթը, որի համաձայն՝ պաշտպանության նախարարը, խորհրդակցություններ անցկացնելով պետքարտուղարի հետ, պետք է հաշվետվություն ներկայացնի Կոնգրեսին։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն հավանություն է տվել, և պալատի վերջնական քննարկման է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտի չորս հայանպաստ ուղղումներ:

Դրանցում, մասնավորապես, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել այն ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են հայերի դեմ թուրքական անօդաչուների միջոցով՝ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այնտեղ նշվել էր նաև վարձկան ահաբեկիչների հանցագործությունների մասին։ Բացի այդ, ԱՄՆ նախագահին կոչ է արվում դադարեցնել Թուրքիային F-16 կործանիչների և համալրիչների մատակարարումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+