Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:36

Մեղուների խայթոցներից վատացած 51-ամյա տղամարդուն օգնության շտապած ազգականը անզգուշաբար վրաերթի է ենթարկել նրան. ԶԼՄ

Մեղուների խայթոցներից վատացած 51-ամյա տղամարդուն օգնության շտապած ազգականը անզգուշաբար վրաերթի է ենթարկել նրան. ԶԼՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իջևանի բնակիչ, 51-ամյա Սմբատ Գ.-ն էր:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:30–ի սահմաններում Սմբատ Գ.-ն գտնվել է Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցի սկզբնամասի ձախակողմյան հատվածում գտնվող «Արխաչներ» կոչվող դաշտավայրում, որտեղ տեղադրված են եղել մեղվի փեթակներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեղվի փեթակների մոտ բազմաթիվ մեղուներ հարձակվել և խայթել են Սմբատ Գ.-ին, ում այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Կարեն Մ.-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է:

Տեղում դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի աջ թշային, կրծքավանդակի առաջնային մակերեսի, աջ և ձախ արմնկային հոդերի, աջ սրունքի շրջանակներում առկա են քերծվածքային տեղամասեր, գլխի, վերին վերջույթների, կրծքավանդակի շրջանակներում առկա են բազմաթիվ կետային վերքեր, որոնք բնորոշ են մեղվի կծած վերքերի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ դաշտամիջյան հատվածում տեղադրված են Կարեն Մ.-ին պատկանող մեղվի փեթակները: Այդ օրը՝ վերջինս նշված վայրում նկատել է, որ մեղուները հարձակվել են Սմբատ Գ.-ի վրա, վերջինս Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Մ.-ի մորեղբոր որդին է:

Մեղուների հարձակման պատճառով Սմբատ Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, այդ ժամանակ Կարեն Մ.-ն մեղուների ուղղությունը շեղելով դեպի իր վրա՝ մոտ 200 մետր հեռացրել է մեղուներին, ապա վերադարձել է փեթակների մոտ, որպեսզի Սմբատ Գ.-ին իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխի հիվանդանոց:

Կարեն Մ.-ն, մոտենալով նկատել է, որ Սմբատ Գ.-ն նշված վայրում չէ և վերջինիս փնտրելու նպատակով, շուրջ բոլորը չնայելով, նստել է իր ավտոմեքենան, հետընթաց կատարել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկել գետնին ընկած Սմբատ Գ.-ին:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+