Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:46

«Հարևանների մոտ լավ է, բայց տանն ավելի լավ է». Պուտինը բացատրել է, թե ինչու են IT — ոլորտի ներկայցուցիչները հեռանում Ռուսաստանից

«Հարևանների մոտ լավ է, բայց տանն ավելի լավ է». Պուտինը բացատրել է, թե ինչու են IT — ոլորտի ներկայցուցիչները հեռանում Ռուսաստանից

Որոշ մասնագետներ իսկապես հեռանում են Ռուսաստանից, և դրանում ոչ մի զարմանալի բան չկա, բայց շատերը, ի վերջո, վերադառնում են։ Հարևան երկրներում էլ ապրելը լավ է, բայց տանն ավելի լավ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Лидеры России» մրցույթի չորրորդ եթերաշրջանի հաղթողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն, որ հեռանում են, այստեղ ոչ մի արտառոց բան չկա», — ասել է ռուսական պետության ղեկավարը՝ մեկնաբանելով որոշ IT-մասնագետների՝ երկրից հեռանալու մասին ակնարկը: — Ինչ-որ մեկը վախեցած է, իսկ ինչ-որ մեկը կասկածում է, որ այստեղ կարելի է արդյունավետ աշխատել։ Բայց չէ որ աշխատանքի հաջողությունը շատ բաղադրիչներից է կուտակվում»։

Ինչպես պարզաբանել է Պուտինը, այդ գործոնների թվում են և՛ պետության աջակցությունը, և՛ կենցաղային պայմանները:

«Մենք ոչ մեկին չենք խոչընդոտում։ Շատերը վերադարձել են, որովհետև մի բան է՝ ապրել Մոսկվայում, Պետերբուրգում կամ, չգիտեմ, Սարատովում և Խանտի Մանսիյսկում, իսկ մեկ այլ բան (հիմա չեմ ասի)՝ մեր հարևանների մոտ։ Այնտեղ էլ լավ է, բայց տանն ավելի լավ է», — ընդգծել Է Պուտինը

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ընթացիկ տարվա մարտի սկզբից Երևան են տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 30 հազար քաղաքացիներ՝ հավելելով, որ անցած ժամանակահատվածում Հայաստանում ստեղծվել է ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+