Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:06

Շուրջ երկու միլիարդ կուղղվի Սյունիքում այլընտրանքային ճանապարհի կառուցմանը

Նոյեմբերի 9-ից հետո Սյունքի մարզում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ սահմանամերձ Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ և Կապան-Ագարակ հատվածներով անցնող խնդրահարույց տեղամասերին այլընտրանքային ճանապարհների ապահովման, ռազմավարական նկատառումներով պայմանավորված ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին հրատապության կարգով նախաձեռնել էր Հ-46, /Մ-2/ — Տաթև-Աղվանի- /Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ68+000 հատվածի հիմնանորոգումը:

Արդյունքում նշված ավտոճանապարհով երթևեկության ինտենսիվությունը կտրուկ աճել է, ինչի հետևանքով տվյալ ավտոճանապարհի կմ43+900-կմ53+900 հատվածում, որը անցնում է Վերին Խոտանան գյուղի տարածքով և բարդ ռելիեֆ ունեցող հյուսիսային կողմի անտառածածկ լանջով, կցորդիչով բեռնատարների երթևեկության համար, հատկապես ձմեռային ժամանակաշրջանում առաջացել են անվտանգ և անխափան շահագործման խնդիրներ:

Խնդիր է դարձել Վերին Խոտանան գյուղը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պատվիրվել և ստացվել է նշված շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը։

Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության իրականացման համար։

Նախագծով նախատեսվում է նաև շինարարական աշխատանքների իրականացման համար տրամադրել կանխավճար 717,644,000 ՀՀ դրամի չափով։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ազատ միջոցներից ընդհանուր գումարով 1.95 մլրդ դրամը երրորդ եռամսյակում ուղղել 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառմանը՝ չորրորդ եռամսյակում հետ վերականգնելու պայմանով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+