Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:39

Mercedes-Benz-ը արգելակների հետ կապված խնդիրների պատճառով մեկ միլիոն ավտոմեքենա է հետ կանչում

Mercedes-Benz-ը արգելակների հետ կապված խնդիրների պատճառով մեկ միլիոն ավտոմեքենա է հետ կանչում

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը գրեթե մեկ միլիոն ավտոմոբիլ է հետ կանչում ամբողջ աշխարհում արգելակների հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է DW-ն, հունիսի 5-ին հայտնել է dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի Դաշնային ավտոտրանսպորտային գերատեսչությանը (Kraftfahrt-Bundesamt, KBA):

KBA-ի տվյալներով՝ հետկանչի տակ են ընկնում ML-ի, GL-ի և R-դասի ավտոմեքենաները, որոնք թողարկվել են 2004-2015թթ.: «Արգելակների ուժեղացուցիչի կոռոզիան վատագույն դեպքում կարող է հանգեցնել արգելակների ոտնակի և արգելակման համակարգի միջև կապի խանգարման»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Ամբողջ աշխարհում, ինչպես հաղորդվում է, հետ կկանչվի 993 407 ավտոմեքենա, այդ թվում՝ շուրջ 70 000-ը Գերմանիայում։

Mercedes-Benz-ը հաստատել է գերմանական ավտոտրանսպորտային գերատեսչության տեղեկատվությունը՝ հայտնելով, որ ծայրահեղ դեպքերում մեքենայի արգելակումը աշխատանքային արգելակի օգնությամբ կարող է անհնարին դառնալ: «Դա մեծացնում է դժբախտ պատահարների վտանգը», — նշել է ավտոարտադրողը:

Ընկերությունը մտադիր է ստուգել նշված տրանսպորտային միջոցները, դրանց տերերին արհեստանոցում գտնվելու ժամանակ անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն անվճար այլընտրանքային փոխադրամիջոցներ: «Մինչև ստուգման պահը մենք խնդրում ենք մեր հաճախորդներին չօգտվել ավտոմեքենաներից»,- հայտնել է Mercedes-Benz-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+