Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:42

Արմեն Հովհաննիսյան․ Վրաստանում ծնված հայազգի տիկնիկագործ, որի ներկայացումներն անվճար են

Արմեն Հովհաննիսյան․ Վրաստանում ծնված հայազգի տիկնիկագործ,  որի ներկայացումներն անվճար են

Նրան տանը հազվադեպ կարելի է գտնել. նա նախընտրում է շրջել վրացական գյուղերով, որտեղ ներկայացումներ է անում։ Եվ եթե այդ պահին պատահաբար հայտնվեք այնտեղ, մի՛ զրկեք ձեզ զարմանահրաշ տիկնիկային ներկայացում դիտելու հաճույքից: Այսպես է գրում TACC-ը վիրահայ տաղանդաշատ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի մասին։ Նա լրատվականին պատմել է իր ստեղծագործական

ուղու մասին։

«Իմ ոգեշնչման աղբյուրը Հին Թբիլիսին է և նրա կերպարները: Ես միշտ ասում եմ, որ իմ տիկնիկների հետ ուզում եմ վերակենդանացնել Հին Թբիլիսին: Պարադոքս է, բայց ես ինքս Թբիլիսիում չեմ ծնվել, բայց այն ինձ գրավում է: Ես ինձ ծեր եմ զգում: Ես ապրում եմ 19-րդ դարի Թբիլիսիում»,- իր մասին պատմում է վարպետը։

Հովհաննիսյանն ասում է, որ մանկուց իրեն գրավել է անցյալը, ուստի ուրախ է անցյալ տարիների կերպարներ ստեղծելու համար։ Բայց միևնույն ժամանակ մոռացված չէ նաև 20-րդ դարը։

Նրա հերոսներից են վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանին, հայ թատրոնի և կինոյի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը, վրացի դերասանուհի Սոֆիկո Չիաուրելին, հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը, և վարպետի գործերը միայն այսքանը չեն։

«Երբեմն եղբայրս կատակով հարցնում է, թե ինչու եմ հին հերոսներ սարքում, նա ինձ ասում է՝ «Քիմ Քարդաշյան սարքիր, և մենք կհարստանանք», բայց ես չեմ կարող դա անել»,- ժպտում է Հովհաննիսյանը։

Նկարիչն ասում է, որ ցանկանում է վերակենդանացնել Վրաստանի անցյալ դարերի արվեստը. «Ինձ ոգեշնչում են ոչ միայն մարդիկ, այլև հին փորագրված պատշգամբները, դռները, պատուհանները: Ես կարող եմ նայել նման պատշգամբին և հասկանալ, թե ինչպիսի տիկին կլիներ այստեղ 19-րդ դարում: Եվ սկսեմ ստեղծել հենց այդպիսի կերպար։

Վարպետը հաճախ է լինում Թբիլիսիում։ Նա ասում է, որ երբ գալիս է մայրաքաղաք, մեքենան թողնում է Հին քաղաքի տարածքում, հանում իր չուխան (տղամարդկանց ավանդական վերնազգեստ) և գնում զբոսանքի՝ նոր կերպարներ ստեղծելու ոգեշնչում փնտրելու։

Առաջին քայլերը

Հովհաննիսյանը ծնվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղում, որը հիմնականում բնակեցված է հայերով։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայկական դպրոցում, ապա Հայաստանում ընդունվել  համալսարան և հինգ տարի սովորելուց հետո դարձել ճարտարապետ-դիզայներ։

Նա մանկուց հետաքրքրված է տիկնիկներով։

«Ինչքան հիշում եմ, միշտ տիկնիկներ եմ պատրաստել, սկզբում միայն կոլաժների համար էր, մոտ տասը տարի առաջ սկսեցի մեծ տիկնիկներ պատրաստել»,- հիշում է Հովհաննիսյանը։

Վարպետի խոսքով՝  ինքը հստակ չի հիշում, թե քանի տիկնիկ է արդեն ստեղծել, բայց հաստատ դրանց թիվը մի քանի հարյուրից է անցել։

Հովհաննիսյանն իր աշխատանքներում օգտագործում է տեքստիլ և պոլիմերային կավ։ Տիկնիկները պահվում են զգեստապահարաններում, պահարաններում, երկհարկանի գյուղական տան երկրորդ հարկի միջնահարկում, որն ամբողջությամբ վերածվել է պահեստային և ցուցահանդեսային տարածքի։

Վարպետը հատուկ ուշադրություն է դարձնում իր գործերի հագուստին ու արտաքին տեսքին։

Հովհաննիսյանը ոչ միայն տիկնիկներ է ստեղծում, այլեւ ցուցադրում է թատերական ներկայացումներ։ Ավելին, գրում է սցենարներ, ձայներ, իսկ հետո կատարումներով շրջում շրջանի գյուղերով։

«Իմ թատրոնը բոլոր տարիքի երեխաների համար է և նրանց համար, ովքեր, չնայած իրենց տարիքին, դեռ երեխա են զգում, ես սկզբում գրում եմ ներկայացման տեքստը և երաժշտությունը, տեքստը կարդում են ինձ օգնող դերասանները, հետո խմբագրում եմ այդ ամենը»,- ասում է վարպետը։

Տիկնիկային թատրոնը նրա համար փող աշխատելու միջոց չէ՝ նա բոլորի համար անվճար ներկայացումներ է ցուցադրում։

«Դեռևս ոչ մի լարի չեմ աշխատել իմ ելույթներից, ես ինքս եմ բեմադրում, ամեն ինչ ինքս եմ կազմակերպում, ես երբեք չեմ վաճառել իմ ներկայացումների տոմսերը»,- պատմում է նա։

Վարպետը երազանք ունի. նա ցանկանում է Վրաստանում հիմնել տիկնիկների թանգարան, որին կնվիրի իր տիկնիկային հավաքածուն, իսկ ինքը այնտեղ ներկայացումներ կցուցադրի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+