Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Աշոտ Մուրադյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանը հունիսի 10-12-ը կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն՝ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան վստահեցրել է, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ է: Նա հայտնել էր, որ հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ տեղում կփորձի հասկանալ խնդիրները:
Էկոնոմիկայի նախարարը մտահոգ էր այն իրավիճակով, որը ստեղծված է Վերին Լարսի անցակետում:
Ըստ նրա` օրական մի քանի ժամ զբաղվում են այդ անցակետին առնչվող հարցերով, նաև գործընկեր կառույցները` ՊԵԿ-ը, ԱԳՆ-ն, ՏԿԵՆ-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







