Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







