Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:34

Պետք չէ Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հույս ունենալ. Ալեքսանդր Իսկանդարյան

Պետք չէ Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հույս ունենալ. Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքները:

«Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են բանակցությունների համար նոր հարթակ օգտագործել, քանի որ Մինսկի գործընթացը, որը ԵԱՀԿ շրջանակներում գոյություն է ունեցել մինչև պատերազմը, եթե մեռած չէ, ապա, մեղմ ասած, խիստ սառեցված է, և նախկին մեխանիզմներով աշխատել այնքան էլ չի ստացվում։ Բոլոր երեք համանախագահներն էլ այդ գործընթացը վերջնականապես չեն հեռացնում քաղաքական մակերևույթից, սակայն Ադրբեջանը չի ցանկանում խոսել այդ շրջանակներում, և այդ պատճառով նա այնքան էլ չի աշխատում», — նշել է փորձագետը։

Իսկանդարյանը նշել է, որ գոյություն ունի նաև բանակցությունների ռուսական ձևաչափ, բայց դրա շրջանակներում աշխատանքը դժվարությամբ է ընթանում: Այս կապակցությամբ ԵՄ-ի կողմից բանակցություններ նոր հարթակի ձևաչափը վկայում է նաև բրյուսելյան վերջին հանդիպումը։

Փորձագետի խոսքով՝ վերջին հանդիպման ընթացքում կողմերը որոշակի դիրքորոշումներ են նախանշել։ «Հանդիպման արդյունքը հանդիպումն է», — նշեց նա։ Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը ոչ թե ֆորմատն է, ոչ թե գործընթացի ինստիտուցիոնալացման մեջ է, ոչ թե հանդիպումների անցկացման վայրը, այլ խնդիրը դրա բարդության ու բազմաշերտ լինելու մեջ է: «Ակնկալել, որ դա որևէ կտրուկ բեկում կլինի, դժվար է, բայց ինչ-որ գործընթաց է ընթանում, և դա ցույց է տալիս Բրյուսելում կայացած հանդիպումը», — նշել է նա:

Մեկնաբանելով կարծիքներն այն մասին, որ նման գործընթացներն արագացնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, Իսկանդարյանը հայտարարել է, որ այդ պայմանագրով Բաքուն փորձում է արձանագրել ռազմական հաղթանակի արդյունքները: «Ադրբեջանին պետք է ինչ-որ թուղթ, ինչ-որ պայմանագիր, հայտարարություն, որը ներկայացվելու է Ադրբեջանի ներսում, որը կարող է լինել ոչ միայն Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ԼՂՀ տարածքի հետ միասին։ Հասկանալի է, որ այդ կապակցությամբ Հայաստանի համար մեծ թվով խնդիրներ են առաջանում», — նշել է նա։

Իսկանդարյանի խոսքով՝ չափազանց դժվար է մի քանի շաբաթվա ընթացքում կարգավորել այն խնդիրը, որը չի հաջողվել լուծել վերջին 30 տարիների ընթացքում։ «Եվ հարցն այստեղ սպասումների անհամաձայնության մեջ է. այն, ինչ ուզում է Ադրբեջանը, չի կարող տալ Հայաստանը և հակառակը։ Հայաստանը բազմիցս ասել է, որ բանակցությունները պետք է վարել Մինսկի գործընթացի շրջանակներում, այսինքն՝ ԼՂՀ կարգավիճակի մասին, ինչը Ադրբեջանը չի ցանկանում։ Ինձ համար դժվար է պատկերացնել, որ կկարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք չեն լուծվել վերջին 30 տարիների ընթացքում», — նշել է նա։

Փորձագետը նաև պատասխանել է այն մեկնաբանություններին, որոնց համաձայն Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով Եվրախորհրդի ղեկավարի հայտարարության ձևակերպումները փաստորեն նշանակում են Բաքվին «միջանցք» և Տավուշի և Արարատի մարզերից «անկլավների» տրամադրում։

Իսկանդարյանի խոսքով, սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը նույնիսկ զուտ տեխնիկապես բավականին բարդ խնդիր է, Հարավային Կովկասում չկան սահմանագծված և առավել ևս սահմանազատված սահմաններ, բացի ԽՍՀՄ նախկին սահմանից, և այստեղ էլ երբեմն դժվարություններ են առաջանում:

Օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի սահմանները 30 տարվա ընթացքում սահմանազատված են ընդամենը 2/3-ով, լուրջ խնդիրներ կան նաև վրաց-ադրբեջանական սահմանին, այն դեպքում, երբ խոսքը նորմալ հարաբերություններ ունեցող պետությունների մասին է։

«Եթե երկրների միջև բարենպաստ հարաբերությունների դեպքում այդ գործընթացը տևում է տասնյակ տարիներ, ապա պատկերացրեք իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի հետ, որոնց միջև կան ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ քաղաքական խնդիրներ։ Ավելին, այդ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն», — նշել է նա։

Դրա համար էլ, ընդգծել է փորձագետը, հարցի արագ կարգավորման հույս ունենալ չի կարելի։ «Խոսակցությունը գնում է այն մասին, որ փորձենք սկսել խոսել այդ թեմայով», — ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ բանակցություններին միշտ չէ, որ մասնակցում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու համար, առավել ևս՝ սեղմ ժամկետներում:

Իսկանդարյանը մեկնաբանել է կարծիքներն այն մասին, որ Միշելի հայտարարությունն այն մասին, որ «պետք է դիտարկել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը», ըստ էության, նշանակում է օրակարգից հանել Արցախի անկախ կարգավիճակը:

Նա նշել է, որ նշված թեզը հնչեցնում է նաև Հայաստանի վարչապետը։ «Այսինքն՝ դիսկուրսի տեղափոխումը ԼՂՀ կարգավիճակի խնդրից այն մարդկանց իրավունքների ապահովման ասպարեզ, որոնք այնտեղ ապրում են, իրականում տեղի է ունենում։ Սա իրական գործընթաց է, որը մենք տեսնում ենք», — ասաց նա։

Ըստ Իսկանդարյանի՝ Հայաստանում և Ադրբեջանում այդ խնդիրը տարբեր կերպ են հասկանում։ Արևմուտքում, փորձագետի կարծիքով, չկա հստակ պատասխան այդ հարցին, իսկ Ռուսաստանն այնքան էլ հակված չէ այդ թեմայով խոսել։

«Ադրբեջանն իր բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում պատրաստակամություն է հայտնում այդ հարցը տեղափոխել Ադրբեջանի տարբեր ազգությունների քաղաքացիների իրավունքների հարթություն։ Եվ սա այն տարբերակն է, որտեղ Ադրբեջանը պնդում է, որ խնդիր չկա։ Իրականում խնդիր կա և այն հսկայական է», — ասաց փորձագետը։

Իսկանդարյանն ընդգծեց, որ Արցախում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ չեն: «Ոչ մի ադրբեջանական անձնագիր նրանք պատրաստ չեն վերցնել, ավելին՝ չեն պատրաստվում իրենց հանրապետությունը վերածել Ադրբեջանի։ Ինչո՞ւ, պատասխանը ավելի քան ակնհայտ է: Այն տարածքում, որը Ադրբեջանին հաջողվել է գրավել երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, հայեր չեն մնացել», — ասել է նա։

Իսկանդարյանը հիշեցրեց, որ նրանք կա՛մ սպանվել են, կա՛մ ստիպված են եղել փախչել։ «Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նրան պետք է Ղարաբաղը։ Ղարաբաղը՝ որպես տարածք, այլ ոչ թե Ղարաբաղը՝ որպես այնտեղ ապրող մարդիկ», — ընդգծել է նա։ Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը խլել է Ղարաբաղը և պետք է հետ վերադարձնի, իսկ ԼՂՀ հայերը Ադրբեջանին չեն հետաքրքրում:

«Հայկական դիրքորոշումը, ես նկատի ունեմ և՛ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, հետևյալն է. դա մեղմ ասած ոչ միայն տարածք է, այլ մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են։ Ըստ այդմ, հայկական կողմից և ադրբեջանական կողմից մարդկանց իրավունքների մասին խոսակցությունները բոլորովին տարբեր են», — ասել է փորձագետը։ Իսկանդարյանի կարծիքով՝ այդ դիրքորոշումներն արագ մոտեցնել դժվար թե հաջողվի։

«Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խոսել Ադրբեջանի ցանկացած քաղաքացու իրավունքների մասին։ Դժվար է պատկերացնել, թե ինչ համատեքստում կարելի է խոսել այդ մասին», — նշեց նա։

Իսկանդարյանը կասկած է հայտնել, որ բանակցությունների ընթացքում կհաջողվի ինչ-որ կոնսենսուսային որոշման հանգել: Նրա խոսքով, Ադրբեջանը չի ցանկանում խոսել նման որոշման մասին և չի ցանկանում հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց իրավունքները, չի ճանաչում նրանց սուբյեկտայնությունը, գոյության իրավունքը:

Դա չի նշանակում, որ չի կարելի փորձել այդ ամենը միմյանց բացատրել, բայց ինձ թվում է, որ կարճ և միջնաժամկետ հեռանկարում չի կարելի արագ արդյունքի հասնել նման քննարկումներով», — ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+