ՌԴ արդարադատության նախարարությունը շախմատիստ Գարրի Կասպարովին ընդգրկել է օտարերկրյա գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձանց ռեեստրում: Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը՝ այդ մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված տեղեկատվությունից:
Կասպարովը նաև ընդգրկվել է «քաղաքական գործունեություն իրականացնողների» ցուցակում, օտարերկրյա աղբյուրների մասին տեղեկություններում նշված են՝ Ուկրաինան և «Human Rights Foundation»-ը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):
2020թ. դեկտեմբերի 30-ին «ՌԴ քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումներին առնչվող անձանց վրա ազդեցության միջոցների մասին» դաշնային օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք նախատեսում են նոր հասկացություն՝ օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







