Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:17

ՏՏ ոլորտի հազար մասնագետներ և ավելի քան 25 տեղական և միջազգային խոսնակներ կմասնակցեն «Երևան, Թեք Ֆորում-2022»-ին

ՏՏ ոլորտի հազար մասնագետներ և ավելի քան 25 տեղական և միջազգային խոսնակներ կմասնակցեն «Երևան, Թեք Ֆորում-2022»-ին

Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կանցկացվի տեխնոլոգիական «Երևան, Թեք Ֆորում-2022» (Yerevan Tech Forum 2022-YTF) միջոցառումը, որին կմասնակցեն ոլորտի շուրջ 1000 մասնագետներ և 25+ տեղական ու միջազգային խոսնակներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին։

Ֆորումի նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝ համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած սպառնալիքները, մշակելու լուծումներ վեր հանված խնդիրների վերաբերյալ։

Երևան Թեք Ֆորում 2022-ի ընթացքում կլինեն ելույթներ և քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ.

«Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում»։

Ֆորումի շրջանակում կանցկացվեն նաև պանելային քննարկումներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Երևան Թեք Ֆորում 2022-ի պաշտոնական գործընկերը:

Մասնակցելու համար հարկավոր է ունենալ հրավիրատոմս, որը կարող եք ստանալ լրացնելով մասնակցության հայտը www.yerevantechforum.am կայքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+