Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:08

Թուրքիայի արդարադատության նախարարը կոչ է արել Շվեդիային և Ֆինլանդիային վերանայել Անկարայի նկատմամբ դիրքորոշումը

Թուրքիայի արդարադատության նախարարը կոչ է արել Շվեդիային և Ֆինլանդիային վերանայել Անկարայի նկատմամբ դիրքորոշումը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը երեքշաբթի հայտարարել է, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան չվերանայեն իրենց դիրքորոշումն ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու հարցում, ապա նրանք ՆԱՏՕ-ի անդամակցության նախապատրաստման աշխատանքների հետ կապված պարզապես «ժամանակ կկորցնեն»: ТАСС-ի փոխանցմամբ՝ այսպես է նա մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան չի կարող «այո» ասել Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկու Սկանդինավյան երկրների անդամակցությանը։
«Եվրոպայի շատ երկրներ՝ Շվեդիայի գլխավորությամբ, աջակցություն են ցուցաբերում ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է արդարադատության նախարարը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Բոզդաղի խոսքով՝ Անկարան իրատեսական դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում: «Թուրքիան ճիշտ դիրքորոշում ունի»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Թուրքիային ոչ մի օգնություն չի տրամադրել 1974 թվականին Կիպրոս զորքեր իջեցնելու գործողության ժամանակ, ինչպես նաև Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, բայց միևնույն ժամանակ «այսօր Ուկրաինային ամեն ինչ է տրամադրում»:

«1960-ականներից նրանք ամեն անգամ խոստացել են Եվրամիություն ընդունել այդ կառույցի շեմին կանգնած Թուրքիային, սակայն մշտապես փոխել են խաղի կանոնները՝ չնայած Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Ակնհայտ է Թուրքիայի հանդեպ կեղծավորության քաղաքականությունը»,- հայտարարել է նախարարը։

Թուրքիայի նախագահը մայիսի 16-ին հայտարարել է, որ չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը՝ կապված այն բանի հետ, որ այդ երկու երկրները հրաժարվել են հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությանը մասնակից անձանց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+