Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի հետ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող համաձայնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն: Այս մասին ТАСС-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։
«Մեր նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ — ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», — ասել է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով զրույցի մանրամասները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







