ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի ծրագրերը և ուկրաինական իրադրությունը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կարծիքներ են փոխանակվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու Ֆինլանդիայի ղեկավարության հայտարարած մտադրության կապակցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինն ընդգծել է, որ «ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլիներ, քանի որ Ֆինլանդիայի համար անվտանգության ոչ մի սպառնալիք գոյություն չունի»: «Երկրի արտաքին քաղաքական կուրսի նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆինլանդական հարաբերությունների վրա, որոնք տարիներ շարունակ կառուցվել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, փոխշահավետ բնույթ են կրել», — հաղորդագրության մեջ մեջբերվում է Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







