Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:21

Այսօրվա իշխանությունները Թուրքիայի, Ադրբեջանի օրակարգը ավելի շատ են սպասարկում, քան մեր ազգային շահերը. Թևան Պողոսյան

Ադրբեջանն իր օրակարգին կարողանում է հասնել, իսկ մենք անտեղյակ ենք և տեղեկանում ենք հանձնաժողովի և այլ նորությունների մասին ադրբեջանական կամ թուրքական իշխանություններից: Այս մասին այսօր ArmeniaТoday-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) տնօրեն Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմը, սակայն առաջին նիստը դեռ տեղի չի ունեցել։

«Ադրբեջանը ժամանակին ինքն է հրապարակել իր կողմից առաջարկված հինգ կետերը, ինչը նշանակում է, որ համանախագահները, միջազգային հանրությունը, Ադրբեջանի հասարակաությունը գիտեն, Հայաստանի հասարակությունը գիտի, թե որոնք են այդ կետերը: Մերոնք ասում են՝ ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, բայց մեզ չեն տեղեկացնում, թե ինչ: Բոլորը, փաստորեն, գիտեն՝ բացի Հայաստանի Հանրապետության հասարակությունից, և նշանակում է, որ ինչ-որ տեղից պետք է հոտ քաշենք՝ իմանանք, թե ինչ է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վեց կետանոց առաջարկում կա Արցախի կարգավիճակի հարցը, Թևան Պողոսյանն ասաց, որ նման հայտարարությունների փոխարեն պարզապես պետք է հրապարակել վեց առաջարկները, և բոլորը կարդալ գիտեն, կկարդան:

«Ումի՞ց եք գաղտնի պահում. թշամիդ գիտի, Թուրքիան գիտի, միջազգային հանրությունը գիտի, բոլորը գիտեն՝ բացի Հայաստանի Հանրապետության հասարակությունից»,- ասաց նա:

Անդրադառնալով անկլավների հարցին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ օր առաջ տեղեկություն եղավ, որ դեռ անկլավների հարց չկա, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից այլ բան է հնչում: Ինչ վերաբերում է մեր անկլավներին, ապա նա ասաց, որ Էդմոն Մարուքյանը ասել է, որ չկա իրավական փաստաթուղթ, և եթե իրավական հարթությունում այդպիսի խնդիր չկա, ինչպե՞ս կարող է լուծվել այդ հարցը:

«Սահմանազատում և սահմանագծում անում են այն երկրների միջև, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ: Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն այս ընթացքում շատ անվստահություն ներշնչող է և ավելի շատ նման է թշնամու օրակարգը սպասարկելուն: Թուրքիայի, Ադրբեջանի օրակարգն ավելի շատ են սպասարկում, քան մեր ազգային շահերը: Պարտված իշխանությունից միայն պարտություն կարելի է սպասել:

Մենք պետք է կարողանանք այսօրվա դրությամբ մեր ազգային օրակարգը բարձրացնենք և ուրախ եմ որ հայության մի մասը կարողանում է պայքար տանել»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+