Հայաստանի առևտրային շուկայում ակտիվ տեմպերով սկսվեց ազգային արժույթի` դրամի արժևորման գործընթացը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 11-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 459,76 դրամով, վաճառքն իրականացվում է 469,76 դրամով։
Եվրոպական արժույթն առևտրային բանկերի կողմից ընդունվում է 481.74 դրամով, վաճառքն իրականացվում է 501.62 դրամով։
Ռուսական ռուբլին զիջում է դիրքերը։ Ռուսական արժույթը գնվում է 6,05 դրամով, վաճառվում՝ 7,05 դրամով։
Բրիտանական 1 ֆունտի դիմաց Հայաստանի առևտրային բանկերն առաջարկում են 558,94 դրամ, իսկ վաճառում՝ 588,75 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







