Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կարևոր է համարում հարգել Խորհրդային Միության այն քաղաքացիների հիշատակը, որոնք իրենց երկրի համար նացիստական Գերմանիայի և նրա կոլաբորանտների դեմ պատերազմի տարիներին կյանք են տվել:
«Ռուսաստանցիները ճիշտ են վարվում՝ նշելով իրենց հերոսական դերը նացիզմին հարվածելու գործում», — նշել է բրիտանական կառավարության ղեկավարը Evening Standard թերթին տված հարցազրույցում:
Իր հերթին մեկնաբանելով Ուկրաինայի իրադարձությունները՝ Ջոնսոնը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, որից «չի կարելի հաղթող դուրս գալ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







