Հայաստանի առևտրային շուկայում արտարժույթները արագորեն վերականգնում են իրենց նախկինում կորցրած դիրքերը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 6-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 470,62 դրամով։ Միաժամանակ դոլարի վաճառքն իրականացվում է 480,56 դրամով։
Եվրոպական արժույթը սկսեց ակտիվ տեմպերով աճել։ Եվրոն ընդունվում է 492.91 դրամով։ Եվրոյի վաճառքն իրականացվում է 512,62 դրամով։
Ռուսական ռուբլին դանդաղ, բայց շարունակում է ամրապնդվել։ Երկրի առևտրային բանկերը պատրաստ են ռուսական արժույթը գնել 6,61 դրամ միջին կշռված գնով, ինչը 0,48 դրամով բարձր է հինգշաբթի օրվա գնից։ Ռուբլու վաճառքն իրականացվում է 7.53 դրամով։
Արագորեն սկսեց ամրապնդվել նաև բրիտանական ֆունտը, որի առքը 574.44 դրամ է, իսկ վաճառքը՝ մինչև 604.31 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







