Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:18

ԱՄՆ Կոնգրեսում նշվեց Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում ապրիլի 27-ին ամերիկահայ կառույցների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ջանքերով կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին ամերիկացի կոնգրեսականներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքի շրջանակներ, հոգևորականներ ու իրավապաշտպաններ: Միջոցառման հատուկ հյուրերից էին Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան: Միջոցառումը վարում էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աշխատակից Խաչիկ Մուրադյանը:

Ելույթով հանդես եկող մի շարք կոնգրեսականներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և կարևորում ԱՄՆ-ի ու աշխարհի երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես լավ հնարավորություն է՝ կրկին բարձրաձայնելու՝ «այլևս երբեք», — նշել է ԱՄՆ սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում:

Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ իր հերթին շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է վստահ լինել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական ծրագրերը լինեն խորաթափանց, բազմաշերտ և ազդեցիկ, որքան հնարավոր է»:

Միջոցառման բանախոսների թվում էր նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով իր խոսքում ընդգծել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զարգացման ու անվտանգության կարևորությունը, քանի որ վերջիններս, ըստ կոնգրեսականի, կիսում են ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքները: Նա շեշտել է, որ չնայած Հայոց ցեղասպանությունը ստացել է ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, սակայն պայքարն այս ուղղությամբ շարունակվում է:

Իր հերթին կոնգրեսական Աննա Էշուն իր ելույթում կարևորել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը՝ նշելով, որ այս տարի լրանում է հանձնախմբի կազմավորման 30-ամյակը: Այն հիմնվել է նաև Ցեղասպանության հիմնախնդիրը բարձրաձայնելու համար, ասել է կոնգրեսականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+