Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:50

Նրա ժպիտը կարող էր միավորել ժողովուրդներին, իսկ նրա գրկախառնությունը արևից ավելի տաք էր. վրաերթի ենթարկված կնոջ ամուսին

Նրա ժպիտը կարող էր միավորել ժողովուրդներին, իսկ նրա գրկախառնությունը արևից ավելի տաք էր. վրաերթի ենթարկված կնոջ ամուսին

«Նա փոխեց ինձ, նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ։ Ես 8 ամիս և 2 օր եղել եմ մոլորակի ամենաերջանիկ մարդը. նրա ժպիտը կարող էր միավորել ժողովուրդներին, իսկ նրա գրկախառնությունը արևից ավելի տաք էր։ Երեկ նա ընկել է մեքենայի տակ և մահացել մեր ապագա դստեր հետ։ Եթե միայն մենք ավելի շատ ժամանակ ունենայինք»։ Այս մասին Facebook-ում գրել է Աշոտ Վարդանյանը՝ Սոնա Մնացականյանի ամուսինը, որը ողբերգական կերպով մահացել է ոստիկանական մեքենայի վթարից։
Աշոտ Վարդանյանը նաև հրապարակել է Սոնայի հետ համատեղ լուսանկարներ։ Նա պատմել է ծանոթության պատմությունը, պատմել հանուն Արցախի նրա բարեգործական գործունեության մասին։
«Մենք հանդիպել ենք 2021 թվականի օգոստոսի 24-ին։ Դա մի տարօրինակ միջոցառում է, նման բան է 60-րոպեանոց պանելային քննարկման. Ես այնուհետև ծախսեցի 59 րոպե՝ նայելով մի աղջկա, ով հետևի շարքում էր. մենք կրկին հանդիպեցինք, և նրա արտասանած յուրաքանչյուր արտահայտության հետ ես ավելի ու ավելի էի սիրահարվում»։

Աշոտ Վարդանյանը նշել է, որ Սոնան միշտ ժամանակ է գտել հետպատերազմյան շրջաններում դպրոցներ կառուցելու նախագծերի համար, միշտ ձգտել է մեծ գործերի:

«Մենք ոչ մի վեճ չենք ունեցել։ Տարբեր երկրների քաղաքացիներ՝ բոլորովին տարբեր կյանքի ուղիներով, մենք, այնուամենայնիվ, շատ նման էինք։ Դա բացարձակ ներդաշնակություն էր և ճշմարիտ երջանկություն։ Նա լիովին փոխել է ինձ. Սոնա. Իմ Սոնան», — գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, ապրիլի 26-ի երեկոյան, ժամը 18.05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջ: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Ավելի ուշ պարզվել է մահացած կնոջ ինքնությունը. նա 28 — ամյա Սոնա Մնացականյանն է, Support Our Heroes-Armenia կազմակերպության աշխատակցուհին, «Արցախի թևեր»ՏՏ կենտրոնի ղեկավարը:

Սոնա Մնացականյանը ծնվել և մեծացել է Արտաշատի շրջանի Բերքանուշ գյուղում։ Անցյալ տարի նա ամուսնացել և եկել է ապրելու Երևանում։
Քննչական կոմիտեն հայտնել է վարորդի ձերբակալման մասին։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, սա ճանապարհային ոստիկանության սպայական դասակի հրամանատար Արամ Նավասարդյանն է, ով հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով։ Ավելի ուշ տեսանյութերը հաստատեցին այն տեղեկությունը, որ կնոջը մահացու վրաերթի ենթարկած «Տոյոտա Պրադո»-ն եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի տեղեկացմամբ՝ վթարի պահին վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրից մոտ 100-150 մետր հեռավորության վրա է եղել։ Այն բանից հետո, երբ վարչապետը տեսավ, որ վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հրահանգեց շտապօգնություն կանչել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Չախոյանը նաև տեղեկացրել է, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել մահացած Սոնա Մնացականյանի հոր հետ և երաշխավորել, որ կկատարվի օբյեկտիվ քննություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+