Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:23

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են 24 բերման ենթարկվածների, որոնք նշել են՝ կիրառվել է օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է տեղի ունեցող բողոքի ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ապրիլի 25-ին և 26-ին իրականացրել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Մասնավորապես՝ ապրիլի 25-ին այց է իրականցվել Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժիններ, իսկ ապրիլի 26-ին` Ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնական և Քանաքեռ-Զեյթունի բաժիններ:

Ոստիկանության բաժիններ իրականացրած այցերի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել թվով 24 բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության իրավասու ներկայացուցիչների հետ:

Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք պնդել են, որ մինչ իրենց բերման ենթարկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ:

Բացի դրանից, արձանագրվել է, որ ապրիլի 25-ին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններն իրականացրել են նաև քաղաքացիական հագուստով Ոստիկանության ծառայողներ:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում:

Վերը նշված այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն:

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է իրականացվել մշտադիտարկում անցկացվող հավաքների և բողոքի այլ ակցիաների վերաբերյալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+