Քիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օդանավակայան են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ։
Ոստիկանությունից Armenia Today-ին հայտնեցին, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին ահազանգը ստացվել է ժամը 16։10-ին։
Ոստիկանությունից նաև փոխանցեցին, որ ինքնաթիռում ռումբի մասին ահազանգը ստուգվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







