Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների մասին վերջին հայտարարությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Twitter-ի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև ողջունվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը և «նախագահ Ալիևի՝ բանակցությունների վերաբերյալ հավանությունը»:
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկման առարկա դառնա, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել այդ գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







