ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության փաթեթի շրջանակներում Կիևին կուղարկի 200 հատ m113 զրահամեքենա, 11 հատ Ми-17 ուղղաթիռ, 300 հատ Switchblade անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնել են Պենտագոնում, փոխանցում է «Интерфакс»-ը։
Ուկրաինան նաև պետք է ստանա 18 հատ 155 միլիմետրանոց հաուբիցներ և 40 հազար արկ, 500 հրթիռ Javelin հակատանկային համալիրների համար և հազարավոր միավոր այլ հակատանկային համակարգեր, հակատանկային պայքարի տասը ռադիոտեղորոշիչ կայաններ (ՌԼԿ), օդային դիտարկման երկու ՌԼԿ, բարձր անցանելիության 100 մեքենաներ, ափերի համար անվարորդ նավեր:
Բացի այդ, ցուցակում ընդգրկված են բժշկական սարքավորումներ, միջուկային, քիմիական և կենսաբանական սպառնալիքներից պաշտպանվելու սարքավորումներ, 30 հազար զրահաբաճկոններ և սաղավարտներ, ավելի քան 2 հազար միավոր օպտիկական սարքեր և լազերային հեռաչափեր, C-4 պայթուցիկներ։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ հավանություն է տվել Ուկրաինային 800 մլն դոլարի օգնության փաթեթին, որը ներառում է հրետանային համակարգեր, զրահամեքենաներ և ուղղաթիռներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







