Այսօր Երևանի տարբեր հատվածներից ռումբի ահազանգեր էին ստացվել։
Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ահազանգ է ստացվել նաև, որ ռումբ է տեղադրված Կոմիտաս 23 շենքում, բնակիչները տարհանվել են, ժամանել են շտապօգնության, ոստիկանության ու փրկարար ծառայությունները։
Տեղում ծառայություն իրականացնողները հայտնել են, որ նախնական տվյալներով ահազանգը ստացվել է ռուսական հեռախոսահամարից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







