Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:58

Կարագի և ձեթի գները նվազել են, հնդկաձավարը՝ թանկացել․ Գևորգյան

Կարագի և ձեթի գները նվազել են, հնդկաձավարը՝ թանկացել․ Գևորգյան

Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինն իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ հրապարակել են տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց են տալիս, որ և՛ դոլարի գնի, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում ապրանքների գները նվազել են։

Գեղամ Գևորգյան տեղեկացամբ՝ նվազել են կարագի և ձեթի գները։ Մինչդեռ թանկացել է հանդկաձավարը, որովհետև, ըստ պաշտոնյայի, աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։

Խոսելով ձվի շուկայի մասին՝ Գևորգյանը նկատեց՝ եթե Սուրբ Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։

«Մենք պարբերար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի։Մեզ մոտ ձվի գերարտադրություն է, դրա համար էլ գները նվազել էին։ Սակայն չենք կարող կանխագուշակումներ անել», — նշեց ՄՊՀ նախագահը։

Նա արձանագրեց՝ ուսումնասիրում են ալյուրի շուկան և նորմալ համարեց, որ խանութներում հացի գները տարբեր են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+