Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:48

Ադրբեջանցիները խաբել են խաղաղապահներին՝ դրժելով նահանջելու պայմանավորվածությունը․ Արմեն Խաչատրյան

Ադրբեջանցիները խաբել են խաղաղապահներին՝ դրժելով նահանջելու պայմանավորվածությունը․ Արմեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի համար պարզ չէ, թե ինչպես է ստացվել, որ Արցախի Փառուխ գյուղում ադրբեջանական զինուժը հայտնվել է ռուս խաղաղապահների թիկունքում։

Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախումբը պետք է պարզաբանի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որովհետև իրենց վերահսկողության և պահպանության տակ գտնվող տարածքում են իրադարձությունները կատարվել։

Իշխանական պատգամավորի կարծիքով՝ միայն հետաքննության արդյունքներից պարզ կլինի՝ խաղաղապահները թերացե՞լ են իրենց գործում, թե՝ ոչ։

«Պետք է պարզաբանվի, արդյոք եղե՞լ է անհաղթահարելի ուժի ազդեցություն Ադրբեջանի կողմից, ռուս խաղաղապահները կարողացե՞լ են հաղթահարել, թե՞ ոչ։ Պետք է հետաքննություն կատարվի և պարզվի խաղաղապահների կողմից՝ եղել է արդյո՞ք թերացում կամ անփութություն»,- Armenia Today-ի հետ զրույցում հարց բարձրացրեց պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը հիմնավորված է համարում Արցախի նախագահի՝ զորախումբ ավելացնելու հարցումը ՌԴ-ին։

Իշխանական պատգամավորը գտնում է, որ խաղաղապահների թվաքանակը պետք է Արցախում ավելանա, քանի որ Ադրբեջանը ձեռնպահ չի մնում սադրանքների դիմելուց։

«Ադրբեջանը փորձում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնել և, օգտվելով առիթից, որ ՌԴ-ում հիմա ավելի շատ զբաղված են ուկրաինական խնդիրներով, նախաձեռնում է ինչ-որ գործողություններ։ Սակայն, ամբողջ աշխարհի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը միշտ փորձելու է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում»,- ընդգծեց մեր զրուցակիցը և կարևորեց, որ պետք է հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը փորձում է Արցախում բարձունքների տիրանալ, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պահպանության ներքո։

«Նախ, Ադրբեջանը փորձում է ստուգել ռուս սահմանապահների արձագանքը և դրան զուգահեռ ինչ-որ մարտավարական բաձունքներ վերցնել իրենց վերահսկողության տակ։ Այս ամենը, իհարկե, նախևառաջ ուղղված է Արցախի ժողովրդի դեմ։ Բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել միայն ինքնորոշման իրավունքով»,- նկատեց Խաչատրյանը։

Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ ցանկացած գործողության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է։

«Եթե պայմանավորվածություն է եղել, որ երկու կողմի զորքերն էլ պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն, փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանցիները խաբել են խաղաղապահներին՝ դրժելով հետ նահանջելու իրենց պայմանավորվածությունը և ինչ-որ ձևով հայտնվել այդ տարածքում»,- ասաց նա։

Ի դեպ, հարցին, թե հայկական կողմի օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը, Խաչատրյանը նաև նշեց, որ իրենց օրակարգում են Արցախի կարգավիճակի և դրանից բխող մյուս հարցերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+