Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:53

Ստեփանակերտում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի և Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից նախօրեին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրվել են Հադրութի ՄՊՍԿ-ի սաների՝ հայկական և ֆրանսիական ազգային մոտիվներով ձեռքի աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են ֆրանսիական և հայկական երգեր ու պարեր:

Բնութագրությունը հասանալի չէՀադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ երեք ամիս առաջ են որոշել այս միջոցառումը կազմակերպել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանակերտում գործող Ֆրանկոֆոնիայի կենտրոնը իր օջախում ընդունեց նրանց:

Բնութագրությունը հասանալի չէ«Մարտի 20-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է: Միջազգային այս կազմակերպությունը մարդասիրական մեծ օգնություն է ցուցաբերում ամբողջ հայ ազգին, առանձնապես` մեր արցախցիներին: Մեր կրթօջախը միշտ էլ ֆրանսիական տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է եղել», — ասել է Ի. Թամրազյանը:

«Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնի սան Ինեսսա Բաբայանը դպրոցն ավարտելուց հետո գրեթե 3 տարի սովորել է այստեղ՝ ցանկանալով կատարելագործել ֆրանսերենի իր իմացությունը: «Վստահաբար կարող եմ ասել, որ կենտրոնն արդարացրեց իմ բոլոր սպասելիքները, քանի որ աշխատել եմ ամենալավ մասնագետների հետ, ովքեր ֆրանսերենի միջոցով ինձ փոխանցեցին մի ամբողջ պատմություն, մշակույթ և արվեստ», — ասել է Ի. Բաբայանը:

Միջոցառման ժամանակ Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը ստեղծագործական աշխատանքները խթանելու համար Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին է նվիրել կարի մեքենա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+