Մենք ունենք զոհված զինծառայողների աճյունների հաստատման դեպքեր, սակայն ծնողները դեռ պատրաստ չեն վերցնել աճյունները և հուղարկավորել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Ավանեյսանի՝ արտասահման ուղարկված փորձանմուշները համապատասխանել են այն արդյունքներին, որոնք կատարվել են Հայաստանում։ «Կրկնակի, եռակի փորձաքննությունների են ուղարկվել, և դրանք բոլորը 100%-ով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ, եթե ծնողները չընդունեն այդ փորձանմուշների արդյունքները, ապա պետությունը անհատական ձևով հուղարկավորությունները կիրականացնի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







