Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:08

Լրագրողներն այսօր որոշել են իրենց «շախմատային չեմպիոնին»

Լրագրողներն այսօր որոշել են  իրենց «շախմատային չեմպիոնին»

Այսօր լրագրողները որոշեցին իրենց «շախմատային հաղթողին»։ Վեցերորդ անգամ դարձավ այդ տիտղոսը նվաճեց «Գոլոս Արմենիի» շաբաթաթերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը։ Ճիշտ է, այս անգամ նա մեծ դժվարությամբ պահպանեց իր տիտղոսը, քանի որ նույն 5,5 միավորներ էր հավաքել նաև «Առաջին ալիքի» լրագրող Նորայր Շողիկյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով Վադիմը առաջ անցավ երկրորդ տեղ զբաղեցրած Հանրային հեռուստատեսության ներկայացուցչին։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Ռեսպուբլիկա Արմենիի» շաբաթաթերի գլխավոր խմբագիր Արարատ Պետրոսյանը` 5 միավորով։

ԶԼՄ–ների միջև 7-րդ շախմատի առաջնությունը տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Առաջնությունը անցավ մեկ օրվա ընթացքում՝ բաղկացած 7 մրցափուլից արագ շախմատի շվեյրարական մրցակարգով։ Ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրվել էր 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Նունե Վարդանյանը:

Մրցանակաբաշխությանը ներկա էին և մրցանակներ հանձնեցին Արցախի առաջին միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ: Մրցանակներ ստացան նաև 4 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը (Դավիթ Գալստյան, «Սպուտնիկ Արմենիա»), մրցաշարի միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը (Կարինե Տերտերյան, «Արմենպրես»), ամենաարագ հաղթանակի համար (Գևորգ Խաչատուրյան, «lifenews.am») և ամենատարեց մասնակիցը (Տիգրան Հովհաննիսյան, «Սպուտնիկ Արմենիա»):

Հիշեցնենք, վերջին մրցաշարում 2021 թվականին հաղթող էր ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը, որը առաջին տեղն է գրավել նաև 2015, 2016, 2017 և 2018 թվականներին։ 2019 թվականին չեմպիոն է դարձել «Ֆուտբոլ պլյուս» թերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որը սակայն այս անգամ չէր մասնակցումառաջնությանը։

Տիգրան Հովհաննիսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+